‘Ջոն Մալկովիչն այցելել է Ծիծեռնակաբերդ. Tert.am’

4635

Աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ջոն Մալկովիչը Ծիծեռնակաբերդում այսօր հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, այցելեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հայտնում է Tert.am-ը:

Հիշեցնենք, որ Մալկովիչն այստեղ է մշակութային ծրագրի շրջանակներում. վաղը՝ հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը նրա ելույթով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:  Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ:

Նախորդ հոդվածը‘Թուրքմենստանի նախագահը երկրի կրկնակի Հերոս է դարձել’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Հարավային Կորեա այցի ընթացքում Թրամփը մտադիր է այցելել ԿԺԴՀ-ի սահման’