‘Ջոն Տերի. «Հուսով եմ, որ ԱՊԼ-ի չեմպիոն կդառնա «Լեսթեր»-ը» ‘

1229

Լոնդոնի «Չելսի»-ի ավագ, կենտրոնական պաշտպան Ջոն Տերին անկեղծացել է և նշել, որ ցանկանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն տեսնել «Լեսթեր»-ին, տեղեկացնում է:

«Եկեք ճիշտ խոսենք: «Լեսթեր»-ն ահնավանական հանդիպումներ է անցկացնում: Ցանկանում եմ, որ նրանք շարունակեն նույն ոգով:

Հաճելի կլիներ, որ «աղվեսներ»-ը դառնային ԱՊԼ-ի չեմպիոն: Հրաշալի իրադարձություն կլինի ֆուտբոլի համար: Մարդիկ հոգնում էին, տեսնելով նույն չեմպիոններին»,- հայտարարել է Տերին:

Նախորդ հոդվածը‘Թիերի Անրի. «Դա անձամբ Արսեն Վենգերի հանդեպ դժգոհություն չէ: Մարդիկ դատում են ելնելով նրանից, ինչ տեսնում են»’
Հաջորդ հոդվածը‘Ստոիչկով. «Ուրախ եմ «Բարսելոնա»-ի հաղթանակի համար. «Ռեալ»-ը տառապում է»’