‘Ջոն Քերին եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը’

911

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ AJC Global Forum-ի շրջանակներում, փոխանցում է PanArmenian.net-ը:

Ըստ Քերիի՝ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շաղկապված են Աֆղանստանում, ISAF շրջանակներում գործընկերության կապերով: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա պետքարտուղարը նշել է, որ կարգավորման ուղիները քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Հակամարտության կարգավորումը չափազանց կարևոր է, ԱՄՆ-ն շահագրգռված է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»,-ասել է Ջոն Քերին:

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ են Սարգսյան- Մեդվեդև հանդիպման վերաբերյալ կողմերի տարածած հաղորդագրությունները միմյանցից տարբերվում’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ-ը խորհուրդ է տալիս առաջիկա օրերին շրջանցել Երևանի Հերացի և Մյասնիկյան փողոցները’