‘Ջոն Քերին ուրիշ երկրներին լրտեսելը սովորական պրակտիկա է համարում’

824

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուրիշ երկրներին լրտեսելը համարել է սովորական պրակտիկա շատ պետությունների համար, որոնք մտածում են իրենց անվտանգության մասին: Այսպիսով՝ ամերիկյան իշխանություններն առաջին անգամ պատասխանել են եվրոպացի պաշտոնյաներին գաղտնալսելու մեղադրանքներին, այսօր հաղորդել է Reuters գործակալությունը:  Քերիի խոսքերով՝ աշխարհի բոլոր երկրներն էլ «ակտիվության տարբեր ձևեր են կիրառում՝ հանուն ազգային անվտանգության ապահովման»: Այդ նպատակին հասնելու համար նրանց անհրաժեշտ է ցանկացած մատչելի տեղեկատվություն:

Նույն օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ն «անհապաղ դադարեցնի» իր դիվանագետների լրտեսումը, հաղորդել է France-Presse գործակալությունը: Գերմանիան նույնպես շեշտել է, որ «բարեկամներին գաղտնալսելն անընդունելի է», իսկ ամերիկյան հատուկ ծառայությունների գործելակերպը հիշեցնում է «սառը պատերազմի» ժամանակները: Համապատասխան հայտարարությունն արել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի մամլո քարտուղարը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ջենիֆեր Լոպեսը ներողություն է խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞ ‘