‘Ջոն Քերին չնախատեսված այցով ժամանել է Փարիզ’

1250

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի երեկոյան չնախատեսված այցով ժամանել է Փարիզ: Ելույթ ունենալով ֆրանսիական եռագույնի գույներով լուսավորված ԱՄՆ դեսպանատան առջև՝ Քերին իր աջակցությունն է հայտնել ահաբեկչությունների թիրախ դարձած Ֆրանսիային:

«Մենք հաղթելու ենք ԻՊ-ին և բոլոր նրանց, ովքեր կիսում են նրան գարշելի գաղափարները, և շարունակելու ենք օգնություն ցուցբերել նրանց, ովքեր ապաստան են փնտրում ահաբեկիչների գործադրած բռնություններից»,- ասել է Քերին:

ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել է, որ Փարիզի դեպքերը ոչ մի կերպ չեն ազդի Փարիզում նոյեմբերի վերջին նախատեսված՝ գլոբալ տաքացմանը վերաբերող գագաթնաժողովին ամերիկյան պաշտոնյաների մասնակցության ծրագրերի վրա:

Այսօր նախատեսված են Ջոն Քերիի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Լրատվական գործակալությունների տեղեկությունների համաձայն՝ անվատանգության նկատառումներով՝ Քերին չի այցելի այն վայրերը, որտեղ անցած ուրբաթ տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Աջափնյակում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Ես էլ կուզենայի, որ այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք’