‘Ջոն Քերի. Սիրիային հատկացվող օգնությունը պետք է ամրապնդի ընդդիմության ոչ ծայրահեղական ուժերը’

714

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ սիրիական ընդդիմությանն ուղղված ցանկացած օգնություն պետք է նպաստի ոչ ծայրահեղական (չափավոր քաղաքական) ուժերի ամրապնդմանը, փոխանցում է The Voice of America-ն:

Դոխի քաղաքում Քաթարի վարչապետ Համադ բին Ջասիմ բին Ջաբեր ալ Թանիի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ Քերին կրկին հաստատել է, որ ԱՄՆ-ը առաջվա պես աջակցում է սիրիացի ժողովրդին:

Պետքարտուղարի խոսքերով ԱՄՆ-ը գիտի, թե ինչ օգնություն են Սիրիայի ընդդիմությանը  տրամադրում մի շարք այլ երկրներ և կոչ է անում նրանց հնարավորության դեպքում հավաստիանալ, թե արդյոք այդ օգնությունն իրականում ոչ ծայրահեղական (չափավոր քաղաքական) ուժերին է հասնում:

 

Նախորդ հոդվածը‘ ԱՄՆ-ը Հս.Կորեայի դեմ ուղղված նոր պատժամիջոցների ցուցակ է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» ջախջախեց «Շախտյորին»’