‘Ջոն Քերրին Twitter-ում կներկայացնի իր պարզաբանումները և մեկնաբանությունները’

684

Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Ջոն Քերրին իր աշխատանքների մասին պարզաբանումներ և մեկնաբանություններ կներկայացնի Twitter-յան միկրոբլոգում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին փետրվարի 4-ին հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենտը: Քերրին իր հաղորդագրությունները պատրաստվում է թողարկել Պետդեպարտամենտի միկրոբլոգում: Հաղորդագրությունները կստորագրվեն JK տառերով:

Երկուշաբթին Քերրիի առաջին աշխատանքային օրն է: Փաստացի նա կիրակի օրվանից է անցել աշխատանքի, երբ հեռախոսային խոսակցություններ է վարել օտարերկրացի մի շարք  գործընկերների հետ:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Բոլոր նորեկներին հնարավորություն կտրվի. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’