‘Ջոն Քերրի. Ասադը Սիրիայի անցումային կառավարությունում տեղ չի ունենա’

967

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, խոսելով սիրիական հակամարտության՝ բոլոր կողմերի մասնակցությամբ լուծման հեռանկարի մասին, հայտարարել է, որ, ԱՄՆ կարծիքով, գործող նախագահ Բաշար Ասադը չի մասնակցի Սիրիայի անցումային կառավարության աշխատանքներին:

Նա այդ հայտարարությունն արել է Հռոմում Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջաուդուի հետ հանդիպման ժամանակ:

Քերրին նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը սիրիացի փախստականներին լրացուցիչ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի: Ջոն Քերրիի խոսքով, այդ գումարի կեսը կգնա Հորդանան, որը դժվարություններ է կրում Սիրիայից ներգաղթող փախստականների հոսքի պատճառով: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելը թույլատրել է Հորդանանի արեւմտյան ափին 300 նոր տներ կառուցել’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Զոհված ազատամարտիների հիշատակը պետությունը կայացնելով կհարգենք’