‘Ջորջ Քլունիի կինը կպաշտպանի Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ‘

914

Ամալ Ռամզի Ալամուդդինը՝ Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը, հաջորդ ամսվանից լինելու է Եվրոպական դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը: Հայտնում է horizonweekly-ն: Կայքը նշում է, որ Ամալ Քլունին, բացի հայտնի դերասանի կինն ու, հետեւաբար՝ նաեւ գլամուրային ամսագրերի շապիկների «զարդը» լինելուց, նաեւ հայտնի ու փորձառու փաստաբան է ու իրավապաշտպան:

Նա մասնակցել է մի քանի խոշոր դատական գործընթացների, պաշտպանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շահերը: Աշխատել է նաեւ ՄԱԿ-ի՝ Լիբիայի հարցերով հատուկ տրիբունալի դատախազի հետ, ինչպես նաեւ նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական դատարանում:

Նախորդ հոդվածը‘«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարի տեղը «Արմքոմեդին» է’