‘Ջորջ Քլունին System Of A Down-ի հետ կժամանի Հայաստան’

975

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ապրիլին կայցելի Հայաստան: Լուրն Instagram-ի իրէջում հաստատել է System Of A Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը.

«Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,- գրել է Թանկյանը:

Ավելի վաղ System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում:

Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի»՝ Ամանորյա տրամադրությունը (տեսանյութը)’
Հաջորդ հոդվածը‘Երթուղայինի վարորդները հրաժարվում են գիծ դուրս գալ (լրացված, տեսանյութ)’