‘Ջուլիան Ասանժին կտեղափոխեն Շվեդիա և կհարցաքննեն’

867

Էկվադորի արտգործնախարար Ռիկորդո Պատինոն չի բացառում, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մոտ ապագայում Էկվադորի դիվանագիտական հսկողության տակ Շվեդիա կտեղափոխվի: Այսպիսով, Էկվադորը կկարողանա ապահովել Ասանժի անվտանգությունը, իսկ շվեդական կողմը հնարավորություն կունենա հարցաքննել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Ասանժին,- գրում է lenta.ru-ն:

Ընթացիկ տարվա հունիսից Ասանժը քաղաքական ապաստան է ստացել Էկվադորի Հանրապետությունից և գտնվում է Լոնդոնում այդ երկրի դեսպանատան տարածքում:

Հիշեցնենք, որ 2010-ի նոյեմբերին WikiLeaks-ի նախաձեռնած քաղաքական փաստաթղթերի աղմկահարույց գաղտնազերծումներից հետո կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին բռնաբարության և սեռական ոտնձգությունների հոդվածով մեղադրանք ներկայացվեց: Ինքն Ասանժը պնդում է , որ դատական գործը կեղծ է և կապված է իր կայքի գործունեության հետ:

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Վարչապետը հրաշալի գիտի «ատկատների» տեղերը ‘
Հաջորդ հոդվածը‘ Մհեր Մկրտչյանի արձանի մատները կտրել են (լուսանկարներ)’