‘Ջուլիետան այլևս առաջվանը չէ. Վերոնայի հուշարձանը «մաշվել» է զբոսաշրջիկների հպումներից ‘

1037

Ամեն տարի հազարավոր սիրահարներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Վերոնա՝ Ջուլիետայի նշանավոր արձանի աջ կուրծքը շոյելու համար: Այդ հպումներից, սակայն, խաթարվել է շեքսպիրյան ողբերգության նշանավոր հերոսուհու արձանի արտաքին տեսքը և հատկապես՝ կուրծքը: Իտալական Corriere del Veneto առաջատար պարբերականը տագնապ է հնչեցնում, որ ժամանակի ընթացքում արձանը մինչև անգամ կարող է տապալվել:

Վերոնացի քանդակագործ Ներեո Կոնստանտինիի «Ջուլիետան» իր տեղում կանգնած է 1972 թվականից և զբոսաշրջիկների ամենասիրված տեսարժան վայրերից մեկն է դարձել: Քաղաքի իշխանությունները ջանում են այն օգտագործել առավելագույնս: Այսպես, 2008 թ. զբոսաշրջիկներին թույլատրվել էր 100 եվրոյի դիմաց ռոմանտիկ ուղերձներ թողնել Ջուլիետայի տան մարմարե պատին: Մեկ տարի անց սկսեցին օգտագործել նաև այն պատշգամբը, որտեղ, ինչպես ընդունված է համարել, Ջուլիետան լսել է Ռոմեոյի սիրո խոստովանությունը. թույլ տվեցին պատշգամբը վարձակալել հարսանեկան արարողությունների համար, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Խարդախ դատավոր Աիդա Հովհաննիսյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Փոստանջյանի՝ սուտը որպես փաստ մատնանշելու աննպատակ փորձերը. Մամուլ’