‘Ջուկիչը «Վալենսիայի» խաղացողներին. Ինձ հետ որևէ խնդիր ունե՞ք’

809

Որքան էլ որ ամեն տարի «չղջիկները» թուլանում էին և ֆինանսական ճգնաժամի պատճառով այս տարի ևս ստիպված էին վաճառել իրենց առաջատարներին, «Վալենսիայից» նման անհաջող մեկնարկ ՝ 4 խաղից հետո 3 միավոր, չէր սպասվում: Եվ ահա, ինչպես հաղորդում է տեղական մամուլը, ակումբի գլխավոր մարզիչ Միրոսլավ Ջուկիչը առանձնազրույց է անցկացրել բոլոր ֆուտբոլիստների հետ, որպեսզի պարզի իր հեղինակությունը նրանց շրջանակում: «Super Deporte-ի» պնդմամբ՝ Ջուկիչը շատ խիստ տոնով է զրուցել նրանց հետ, որտեղ մարզչի գլխավոր հարցադրումը եղել է հետևյալը «Ինձ հետ որևէ խնդիր ունե՞ք »: Ակումբի երկրպագուները հուսով են, որ հաջորդ տուրերում թիմի համեմատաբար հեշտ խաղացանկը կօգնի հաղթանակներ տանել և դուրս գալ այս ճգնաժամից:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նյարդայնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերից’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի համար արեւի լույսը բավարար չէ՞. Տեսանյութ’