‘Ջունեյթ Չաքիր. Ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան, որ Նանիին ճիշտ եմ հեռացրել’

967

Հայտնի մրցավար, ՈւԵՖԱ-ի մրցավարության գործերով ավագ տեսուչ Պիերլուիջի Կոլինան բարձր է գնահատել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպման (1:2) գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքիրի աշխատանքը՝ այն 10 բալանոց սանդղակով գնահատելով 8,2 բալ:

Հիշեցնենք, որ Չաքիրի աշխատանքը սկանդալի տեղիք տվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանիին հեռացնելու համար՝ «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոայի դեմ կոպիտ խաղի համար:

Իսկ ինքը՝ Չաքիրը մեկնաբանելով իր այդ որոշումը, նշել է. «Ինձ բնավ չի մտահոգում հանդիպումից հետո քննադատության ալիքը: Ես այդ մասին չեմ մտածում եւ ինձ լավ եմ զգում:

Ես այժմ էլ չեմ կասկածում, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Նանիին կարմիր քարտը ճիշտ է ցույց տրվել: Ժամանակի ընթացքում մարդիկ դա կհասկանան»,- ասել է Չաքիրը:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 8-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘ՀԿ. Ծաղկի շուկայում գնաճը կազմել է 20-ից 50 տոկոս’