Ջո Բայդենը կայցելի Ուկրաինային սահմանամերձ լեհական քաղաքը

432

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր մեկնում է լեհական Ժեշուվ քաղաք, որը Ուկրաինայի սահմանից 80 կմ հեռավորության վրա է։

Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, այցի նպատակն է ցույց տալ, որ Արևմուտքը վճռականորեն է տրամադրված Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիայի դեմ։

Ժեշուվում Բայդենը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ և կքննարկի այն խնդիրները, որոնց բախվել է Լեհաստանը, երբ այնտեղ են ժամանել միլիոնավոր ուկրաինացի փախստականներ։

Ամերիկյան նախագահը նաև ցանկանում է հանդիպել Լեհաստանում գտնվող ուկրաինացիների հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետները Մարիուպոլում ՌԴ բանակի առաջխաղացում են արձանագրել
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական կողմի հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է հայկական կողմի 5 պայմանագրային զինծառայող