Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել. ՀՀ ԱԻՆ

784

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 1-ին ժամը 14։20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։

«Արմենպրես»-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին, հաղորդում է «Արմենպրես»–ը։ 

Նախորդ հոդվածըՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական կարգավիճակ է շնորհել ֆրանսիական բագետին
Հաջորդ հոդվածըԿործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան