Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն

1287

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 29-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1619 աճյուն:

Արցախի ՊԲ

Նախորդ հոդվածըԵլքը գտավ Արմենը
Հաջորդ հոդվածըՄխիթարյանի եւ Պեպեի բախումն ու վիճաբանությունը