‘Ջրաչափերը կտեղափոխվեն դուրս’

1102

2004թ. հունվարի 22-ի թիվ 130 Ն որոշմամբ, ջրաչափերը պետք է տեղադրված լինեն բաժանորդի տարածքից դուրս, վերջինիս անհատական ջրագծի վրա, ջրամատակարար կազմակերպության և բաժանորդի իրավասությունների սահմանազատման, այսինքն՝ ընկերությանը պատկանող փողոցի ջրագծի և բաժանորդի անհատական ջրագծի հատման կետին հնարավորինս մոտ վայրում: Մինչդեռ ջրաչափերը, որպես կանոն, տեղադրվել են շինությունների ներսում:

«Երևան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ ջրամատակարարման հետագա կանոնավորման և ջրի վաճառքի հաշվարկի հստակեցման նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակներում, ընկերությունն այս խնդիրը լուծելու համար որոշակի քայլեր ձեռնարկել է: Ընկերությունը նախատեսում է շարունակել ջրաչափերի վերատեղադրման աշխատանքները և այդ մասին տեղեկացնում է բաժանորդներին՝ ակնկալելով նաև նրանց օգնությունը:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Իռլանդիայում բախումների ընթացքում տուժել է 26 ոստիկան’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում տոնի պատճառով Կարմիր մահիկի ներկայացուցիչները չեն հանդիպել հայ գերու հետ’