‘Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել տղամարդու դի’

1093

Հուլիսի 8-ին, ժամը 11.28-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սևանի լճի մոտակայքում գտնվող «Ալգա պլյուս» ռեստորանի մոտ՝ լճում, դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1961 թվականին ծնված Վ. Ն.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգության» անդամը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել’