Ջրհեղեղ Գերմանիայում և Բելգիայում․ տասնյակ զոհեր և անհետ կորածներ

508

Ուժեղ ջրհեղեղները Արևմտյան Գերմանիայում և Բելգիայում փլուզումների ու մարդկային զոհերի պատճառ են դարձել։

Արևմտյան Գերմանիայի շատ շրջաններում վերջին 24 ժամվա ընթացքում ռեկորդային քանկի տեղումներ են եղել, և գետերը հունից դուրս են եկել։ Գրեթե 150 հազար տուն զրկվել է էլեկտրականությունից։ Տրանսպոտային կապը խաթարվել է։

Վերջին տվյալներով՝ Գերմանիայում զոհվել է 49 հոգի, տասնյակ մարդիկ անհետ կորել են։

Բելգիայի տարածքում զոհվել է առնվազն վեց մարդ։ Ջրի մակարդակը բարձրանում է Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Շվեյցարիայի առանձին շրջաններում։

Տեղացիների խոսքով՝ սա իրենց տեսած ամենախոշոր ջրհեղեղն է։

Շատերը բարձրացել են իրենց տների տանիքներին և սպասում են փրկարարներին։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են 2500 փրկարարներ և զինվորականներ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն այժմ այցով Վաշինգտոնում է, Գերմանիայում տեղի ունեցածն աղետ է անվանել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Տարեկանի արտում, անդունդի եզրին»․ Սելինջերի վեպը 70 տարեկան է
Հաջորդ հոդվածըԱրարատի մարզում արագիլների գրեթե 60 %-ը աղտոտված է․ NABU Հայաստան