‘Ջ.Փայեթ. Յացենյուկի կառավարությունը շատ բան է արել՝ պետության կառավարման մեջ սխալներն ուղղելու համար’

1265

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը նշել է, որ Արսենի Յացենյուկի կառավարությունը զգալի հաջողություններ է արձանագրել իր գործունեության ընթացքում:

«Մենք անչափ հարգում ենք այն, ինչին հասել է վարչապետ Յացենյուկը՝ մարտ ամսից սկսած: Նախ՝ նա և նրա կառավարությունը ընտրություններ անցկացրին, մինչդեռ շատերը կարծում էին, թե դա երբեք չի լինի, նրանք պայմաններ ստեղծեցին Ասոցացման վերաբերյալ պայմանագրի ստորագրման համար, համաձայնություն ձեռք բերեցին ԱՄՀ-ի հետ»,- ասել է Փայեթը ուրբաթ օրը Կիևում կայացած ճեպազրույցի ընթացքում: «Ազարովի կառավարությունը երբեք չէր կարող նման արդյունքի հասնել իր վարչապետության օրոք»,- հավելել է դիվանագետը:

Ամերիկացի դեսպանն ընդգծել է, որ Յացենյուկի կառավարությունը շատ բան է արել՝ բարեփոխումներ սկսելու համար, որոնք միտված էին պետության կառավարման այն թերությունների ուղղմանը, ինչ կար Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք:

ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի ցանկացած հաջորդ կառավարություն պետք է շարունակի զբաղվել տնտեսական լուրջ բարեփոխումներով, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Շումախերի օդանավը վաճառքի է դրվում 20 մլն եվրոյով’
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի տոնը’