‘Ջ. Քերի. Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշումը կարող է ընդունվել շուտով’

261

Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել մի քանի ամսվա ընթացքում, եթե Թեհրանը համագործակցության գնա և տեսուչների համար բաց անի իր միջուկային ծրագրի օբյեկտները, CBS  հեռուստատեսության «60 րոպե» ծրագրում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Հավանականություն կա, որ այդ պայմանավորվածությունը կարող է շատ ավելի վաղ ձեռք բերվել, և ամեն ինչ կախված է նրանից, թե Իրանը որքանով է պատրաստ  դրան,- ասել է Քերին:- Եթե դա խաղաղ ծրագիր է, և մենք բոլորս կարողանանք համոզվել դրանում, ապա ամենակարճ ժամանակում Իրանի հետ հարաբերությունները կարող են արմատապես փոխվել դեպի լավը»,- հավելել է նա՝ մեկնաբանելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը: Պատասխանելով այն հարցին, թե ինչը կարող է դառնալ հարաբերությունների նման փոփոխության հիմք, պետքարտուղարը նշել է բոլոր այդ թվում՝ ստորգետնյա օբյեկտների բացումը տեսչության առջև և կամավոր հրաժարումը ուրանի հարստացումից՝ ավելի, քան անհրաժեշտ է խաղաղ ծրագրի համար, փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ելույթից հետո Սաակաշվիլիին Վրաստանում ընդունել են ծափողջուններով’