‘Ռադայի պատգամավորը Պոռոշենկոյին համեմատել է թմրամոլի հետ’

1079

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը «122 Украина» հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյին այնպես էր փող տալիս, ոնց որ «թմրամոլին դոզա են տալիս»:

«ԱՄՀ-ն մեր երկիրը դրել է առաջին տեղում կոռուպցիայի, հեռացած Պոռոշենկոյի վարչակարգի գծով: Այդ ընթացքում Պոռոշենկոյին, որին անվանել են ամենամեծ կոռուպցիոներն ու գողը, փող են տվել: Դե ասեք, եթե դու թմրամոլին դոզա ես տալիս, գիտես, չէ՞, թե ինչ կլինի: Եթե դուք նրան գող եք անվանել, ուրեմն՝ նա կամ գողանում է, կամ դուք կիսվում եք», -ասել է պատգամավորը:

Նա հայտարարել է, թե վարկի այն պայմանները, որ ԱՄՀ-ն տրամադրել է Ուկրաինային, բնակչությանը մատնել են «անհուսալի աղքատության»:

«Լեհաստանին դուք տվել եք 86 մլրդ դոլար: Առանց թոշակառուներին սպանելու պայմանի, առանց անտառները հատելու պայմանի, առանց որևէ պայմանի՝ երկիրը զարգացնելու համար: Մենք պատերազմող երկիր ենք, դուք անընդհատ ասում եք, թե մենք գտնվում ենք պատմության կիզակետում, պաշտպանում ենք եվրոպական քաղաքակրթությունը: Դուք մեզ հինգ միլիարդ եք տվել՝ հսկայական տոկոսներով»,- հայտարարել է Ռաբինովիչը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվելու C-400-ից’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ներեցեք, բայց ես էլ ձե՛զ չեմ հավատում, պարոն Աբրահամյան’