‘Ռադայում կարծում են, որ Սաակաշվիլիին պետք է արտաքսել՝ «ուր պատահի»’

10333

Գերագույն ռադայի «Պյոտր Պոռոշենկոյի դաշինք» խմբավորման պատգամավոր Իրինա Ֆրիզի կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին հարկավոր է արտաքսել Ուկրաինայից:

«Ես կողմ եմ այդ մարդուն արտաքսելու՝ ուր պատահի, միայն թե Ուկրաինայից հեռու: Չէ՞ որ նա ոչնչացնում է մեր պետությունը, արհամարհում մեր անցյալը, համահարթեցնում մեր ապագան: Գրոհել մշակույթի պալատը Ամանորի մանկական ներկայացման ժամանակ, ծաղրել ու ծեծել իրավապահներին, ապօրինաբար հատել սահմանը … էլ ինչ պիտի անի այն մարդը, որը, «դոզայի տակ մնացած» թմրամոլի պես, միայն մի բանի է ձգտում՝ իշխանության, ոչնչացնելով և կործանելով բոլոր պետական ինստիտուտները… Նրան իմպիչմենտը պետք չէ, նրան իշխանություն է պետք՝ տասն անգամ ավելի, քան այն իշխանությունը, որից նա խայտառակ ձևով փախավ»,- ասել է պատգամավորը:

Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Սաակաշվիլիի կողմնակիցները չարաշահում են խաղաղ բողոքի իրավունքը՝ փորձելով գրավել մշակույթի պալատի շենքը:

Ավելի վաղ այդ գործողությունը դատապարտել են նաև Կանադայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չիլի. Նախկին նախագահը վերադառնում է’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի նախկին ԱԳ նախարարը Polexit-ը հնարավոր է համարում’