‘Ռադան կքննարկի պատգամավորներին և դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը’

922

Երեքշաբթի օրվանից Ուկրաինայի գերագույն ռադան կսկսի երկրորդ նստաշրջանի աշխատանքները, այդ օրը կքննարկվեն Ուկրաինայի պաշտպանունակությանը և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը Facebook-ի իր էջում: Նրա խոսքով՝ փետրվարի 3-ի քննարկումները մեծ մասամբ կապված կլինեն «պետության տեղեկատվական անվտանգության» հետ:

«Հինգշաբթին առանձնահատուկ օր է: Մենք պետք է քննարկենք ժողովրդական պատգամավորներին և դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ օրինագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու հարցը»,- նշել է Գրոյսմանը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի ՆԳՆ. Բացահայտվել է քաղաքացիների հավաքագրման ավելի քան 80 դեպք’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալողներին. Վարչապետի բիզնեսների մասին խոսք չի եղել’