‘Ռադան քննարկում է Ռուսաստանին ՄԱԿ-ից հեռացնելու դիմումի նախագիծը’

994

Ուկրաինայի խորհրդարանը քննարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին ուղղված դիմումի նախագիծը՝ Ռուսաստանի Դաշնությանը կազմակերպությունից հեռացնելու վերաբերյալ, քանի որ, Կիևի կարծիքով՝ Մոսկվան խախտել է ՄԱԿ- սկզբունքները:

Գերագույն ռադայի դիմումում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնային խորհուրդը ընթացիկ տարվա մարտին որոշում ընդունեց՝ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում կիրառելու հնարավորության մասին: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ ՌԴ գործողություններն ուղղված են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և նրա քաղաքական անկախության դեմ:

Տեքստում նաև նշվում է, որ Գերագույն ռադան դիմում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին՝ այն փաստերը հետաքննելու խնդրանքով, որոնք «կարող են հանգեցնել միջազգային հակամարտությունների և սպառնում են միջազգային անվտանգությանը և խաղաղությանը»: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինն ու Պոռոշենկոն Նորմանդիայում զրույց են ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը կարող է հրաժարվել մասնակցել նաև ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից’