‘Ռադան 339 ձայնով համաներման օրենք է ընդունել բողոքի ցույցերի մասնակիցների վերաբերյալ’

1052

Ուկրաինայի գերագույն ռադան երեկ օրենք է ընդունել խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած դեպքերի բացասական հետևանքների վերացման և այդ իրադարձություններին մասնակցած անձանց հետապնդման և պատժի անթույլատրելիության վերաբերյալ: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Օրինագիծը ներկայացրել է «Բատկիվշչինա» խմբակցության անդամ Պավել Պետրենկոն: Նա մինչ քվեարկությունը տեղեկացրել է, որ օրինագիծը պատասխանատվությունից ազատում է բոլոր այն անձանց, ովքեր բողոքի ցույցերին մասնակցել են նոյեմբերի 21-ից մինչև օրենքի ուժի մեջ մտնելու օրը: Դա նշանակում է, որ օրինագիծը չի վերաբերում այն իրավապահներին, ովքեր ծեծել են ցուցարարներին, քանի որ ընդդիմությունը պնդել է, որ «բողոքի ակցիաների մասնակցությանը կապված անձինք» ձևակերպումը փոխարինվի «ակցիաների մասնակիցներ»-ով: Օրինագիծը նաև սահմանում է, որ նոյեմբերի 21-ից բացված բոլոր քրեական վարույթները պետք է դադարեցվեն, և անձինք ազատ արձակվեն ու համարվեն չդատված, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբամայի խորթ եղբայրը հուշերում նկարագրել է իրենց հոր դաժանությունը’
Հաջորդ հոդվածը‘Օբաման կարգելափակի Իրանի դեմ նոր պատժամիջոցները’