Ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ Թայվանի մոտ

348

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը Թայվանի մերձակա երեք կղզիներում տեղակայել է ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում հավանական հակառակորդի կապի համակարգերին և ռադարներին հակահարված հասցնելու նպատակով, ուրբաթ օրը տեղեկացրել է Nikkei թերթը՝ հղում անելով ՊՆ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի լրացուցիչ օբյեկտ կտեղակայվի 2023 ֆինանսական տարում նաև Յոնագունի կղզում, որն ընդամենը 110 կմ է հեռու Թայվանից։

Թերթը պարզաբանում է, որ Ճապոնիայի ՊՆ-ն փորձում է ամրացնել Թայվանի մերձակա կղզիները Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ակտիվացման և լարվածության մեծացման կապակցությամբ։ Օգոստոսի սկզբին Թայվանի շուրջ լայնածավալ զորավարժությունների ընթացքում  ՉԺՀ զինված ուժերը կրակահերթեր են իրականացրել բալիստիկ հրթիռներով։ Դրանցից հինգն ընկել են այն ջրային տարածքներում, որոնք Ճապոնիան համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։ Պեկինը դա չի ճանաչում և չի ընդունում Տոկիոյի բողոքը դրա վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին պատասխանը  կոշտ կլինի
Հաջորդ հոդվածըՌոնալդուն մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»