‘Ռադիովիկտորինայում հաղթած գերմանացին մրցանակն ստացել է 44 տարի անց’

946

Մի քանի օր առաջ Գյունտեր Ցետլն ստացել է այն մրցանակը, որը 44 տարի առաջ՝ 1969 թ., ռադիոկայանը սահմանել էր վիկտորինայի հաղթողի համար: Դա The Creation խմբի ձայնասկավառակ է: Ցետլը պատմել է, որ ապրելով Արևելյան Գերմանիայում՝ մասնակցել էր Արևմտյան Գերմանիայի ռադիոկայանի անցկացրած վիկտորինային, մինչդեռ «կապիտալիստական կայաններ ունկնդրելը անօրինական» էր համարվում: Այնուհանդերձ, 18-ամյա պատանին մասնակցել էր վիկտորինային, որտեղ պետք է գուշակեին հնչող մեղեդին: Եւ քանի որ դա իր սիրած խմբի երգերից էր, նա արագ գրել էր պատասխանը և բացիկով ուղարկել ռադիոկայանին:

Սակայն բացիկը հասցեատիրոջը չէր հասել, քանի որ հայտնվել էր ԳԴՀ-ի պետական անվտանգության նախարարության ձեռքում:

Գերմանիայի վերամիավորումից հետո նա դիմել էր «Շտազիին» և պահանջել իր անձնական գործը, որտեղ էլ հայտնաբերել էր իր վաղուց մոռացված բացիկի կրկնօրինակը: Ցետլը դիմել էր դեռևս աշխատող ռադիոկայանին, պատմել իր պատմությունը, որից հետո նրան էր հանձնվել մրցանակը՝ վիկտորինայի հարցին ճիշտ պատասխանելու համար:

ԳԴՀ-ի պետանվտանգության նախարարությունը աչալրջորեն հետևում էր, որպեսզի բնակչության արարքները խստորեն համապատասխանեն պետության քաղաքական գծին: Բացի հաստիքային աշխատակիցներից՝ «Շտազին» ուներ իրազեկիչների ճյուղավորված ցանց, ովքեր պաշտոնապես նախարարության աշխատակիցներ չէին համարվում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ. Վարչապետի օգնականը նշանակվել է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանության միջի որբը’