‘Ռադովան Կարաջիչը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման’

1412

Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային դատարանը բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտել է 40 տարվա ազատազրկման՝ 1992-1995 թթ. Բոսնիական պատերազմի ընթացքում ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

Մասնավորապես՝ դատարանը Կարաջիչին մեղավոր է ճանաչել 1995 թ. Սրեբրենիցայում մուսուլմանների զանգվածային սպանության համար, որի ժամանակ կոտորվել է ավելի քան 7 հազար տղամարդ: Կարաջիչը նաև մեղավոր է ճանաչվել Սարաևո քաղաքի պաշարման ժամանակ խաղաղ բնակչության վրա հարձակումների և սպանությունների մեջ:

Դատախազը նրա համար պահանջել էր ցմահ ազատազրկում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զեյդ Ալ-Հուսեյնի խոսքով՝ Կարաջիչի դատավճիռը նախազգուշացում պետք է լինի բոլոր եվրոպական առաջնորդների համար, որոնք ազգայնականության հակում ունեն:

Կարաջիչը Բոսնիական պատերազմի ավարտից հետո երկար ժամանակ թաքնվում էր: Նա ձերբակալվեց 2008 թ. և կանգնեց Հաագայի դատարանի առաջ:

Կարաջիչն ինքը հայտարարել է, որ բոսնիացի սերբերը գործել են ինքնապաշտպանության շրջանակներում, և պնդել է, որ ինքն անձամբ Սրեբրենիցայում սպանություններ կատարելու որևէ հրաման չի արձակել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովի գործով դատական նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյան. Շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի’