‘Ռազմաբազայի ներկայացուցիչը բավարարվել է ցավակցություններով (տեսանյութ)’

1524

Ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը հանդես է եկել հայտարարությամբ: Հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին նա մասնավորապես ասել է. “Մենք ցնցված ենք կատարվածից, սգում ենք հայ ժողովրդի հետ միասին և կիսում ձեր ցավը: Նման հանցագործություն կատարած անձը չունի ազգային պատկանելություն: Հայտարարում և վստահեցնում եմ բոլորիդ, որ նա ստանալու է ամենախիստ պատիժը: Ներկա պահին հայ և ռուս իրավապահներն իրականացնում են անմարդկային այս գործի քննության օբյեկտիվ և համակողմանի քննությունը»: Մանրամասները՝ «Ցայգ» հ/ը տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Ալիևն ու Դավութօղլուն արտահայտվել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման օգտին»’
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Ավետիսյաններին (ֆոտոշարք)’