‘Ռազմական աղավնիների փոստի գաղտնագիրը փակուղի է մտցրել բրիտանական ձեռագրաբաններին ‘

814

Բրիտանացի ձեռագրաբանները փակուղու առջև են հայտնվել՝ փորձելով վերծանել անշնչացած աղավնու թաթին ամրացված գրությունը: Աղավնու կմախքը գտնվել է Անգլիայի հարավային Սուրեյ կոմսությունում 17-րդ դարի մի շինության ծխնելույզը մաքրելիս, հաղորդում է New York Times-ը: Տանտերը գտածոն Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնին է հանձնել նոյեմբերի սկզբին, սակայն այդ հաստատության մասնագետները ԶԼՄ-ներին  հայտնել են, որ չեն կարողանում վերծանել գրությունը: Նրանց կարծիքով՝ ուղերձը Երկրորդ աշխարհամարտի ժամանակներին է վերաբերում, երբ աղավնիների փոստն ակտիվորեն կիրառվում էր գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար, ավելի քան 250 հազար աղավնիներ ունեին իրենց անհատական համարները: Սակայն հայտնաբերված աղավնու «նույնականացումը» ևս մասնագետներին չի հաջողվել: Գրության՝ ռազմական ծառայության հետ կապ ունենալու վարկածի մասին է վկայում այն, որ ուղերձը ստորագրված է Sjt, ինչը կարող է նշանակել «սերժանտ»: Մամուլում ենթադրություններ են արվում, որ գրությունը կարող է ուղարկված լինել Նորմանդիայից՝ 1944 թ. դաշնակիցների դեսանտային գործողության ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմն ընտանիքով հեռացել է ԱՄՆ-ից ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ բյուջեի քննարկումները համաձայնության չհանգեցրին ‘