‘«Ռազմական դրություն» նախագահական նստավայրի մոտ (լուսանկար)’

2179

Այսօր վաղ առավոտյան աշխատավայր շտապող երևանցիները զարմանքով դիտում էին քաղաքի կենտրոնով սլացող զինվորական ավտոշարասյունը: Առավել զարմանալի էր այն, որ զինվորներ տեղափոխող բեռնատարներն ու ամենագնացները կայանում էին Բաղրամյան պողոտայում` հենց նախագահական նստավայրի շուրջ: «Չլինի՞ ռազմական դրություն են հայտարարել»,- հարցնում էին հոռետեսները: «Չէ,- նրանց հանգստացնում էին լավատեսները,- ուղղակի երդմնակալության արարողության փորձն են կատարելու»,- բացատրում էին նրանք: Այս մասին գրում է «Հրապարակը»:

\"\"

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Թող պարոն Լիսկայի փխրուն ոգին շատ չցավա, որ չկարողացավ ժամադրություն պահել ինձ հետ’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ նախագահի պատասխանը ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկին’