‘Ռազմական ոստիկանությունը կասեցրել է հանցավոր գործարքը’

1141

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության կասկածանքով ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել ՊՆ զորամասերից պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մ.Բ.-ն: Պարզվել է, որ 2011 թվականից զինված ուժերում ծառայության անցած Մ.Բ.-ն երկկողմ հանցավոր համաձայնության արդյունքում 2012 թվականի նոյեմբերին խոշոր չափի գումար է ստացել քաղաքացի Հ.Մ.-ին, ինչի  դիմաց խոստացել է, որ նրա որդին 2012 թվականի աշնանային զորակոչի շրջանակում ծառայության կզորակոչվի ծնողի կամեցած զորամաս, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

 Սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպքը կասեցվել է: Հարուցվել է քրեական գործ:

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից, նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլև այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղից առաջարկներին՝ փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղափոխել իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում:

Նախորդ հոդվածը’30 պատանդի հաջողվել է դուրս պրծնել իսլամիստների գերեվարումից ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի պատգամավոր. Օկուպացված Լեռնային Ղարաբաղը Freedom House-ի կողմից «մասամբ ազատ» երկրների շարքը դասելը ծաղր է միջազգային իրավունքի հասցեին’