Ռաիսի․ Իրանը ուզում է հաստատուն կերպով վերականգնել արդարացի միջուկային գործարքը

289

Իրանը հանդես է գալիս Իրանի և «հինգ պլյուս մեկ» խմբի միջև միջուկային գործարքը ամուր կերպով վերականգնելու օգտին, նախընտրելի է՝ այն ձևով, որը ԱՄՆ-ին հնարավորություն չի տա կրկին միակողմանիորեն դուրս գալ այդ պայմանավորվածություններից։

Այդ մասին կիրակի օրը CBS հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Նախագահը հավաստիացրել է, որ «միջուկային սպառազինություն ունենալը» նախատեսված չէ Թեհրանի հայեցակարգով։

Ռաիսին նաև հաստատել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել կալանավորների փոխանակման հնարավորությունը։ «Դրանով կարելի է զբաղվել միջուկային թեմատիկայից դուրս, խոսքը մարդասիրական խնդրի մասին է։ Դա կարելի է որոշել բանակցությունների միջոցով»,- ասել է Իրանի նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ին հաղթանակ բերեց Մեսիի գոլը (տեսանյութ)