Ռալֆ Ռանգնիկը նշանակվեց Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ

402

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նշանակվեց Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ 63-ամյա գերմանացի մասնագետը աշխատանքը կսկսի Անգլիայում մրցաշրջանի ավարտից հետո։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ Եվրո-2024-ի ընտրական փուլի ավարտը։ Եթե Ավստրիայի հավաքականը նվաճի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, Ռանգնիկի պայմանագիրը կերկարաձգվի եւս երկու տարով, հաղորդում է Ավստրիայի ֆուտբոլային միության կայքը։

Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2021թ․ դեկտեմբերի 3-ից։ Հունիսին նրան կփոխարինի Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Ռանգնիկը անգլիական ակումբում կունենա խորհրդականի պաշտոն։

Նախորդ հոդվածըՎազգենին ու Նիկոլին մի հակադրեք. ՉԻ
Հաջորդ հոդվածըՄոհամեդ Սալահը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ Անգլիայում