‘Ռակիտիչ. «Կամաց-կամաց հարմարվում եմ նոր գործընկերներիս հետ»’

811

«Բարսելանայի» նորեկը՝ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, պատմել է կատալոնյան ակումբում իր ունեցած առաջին տպավորությունների մասին: 

Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել այս ամռանը՝ «Սևիլյա»-ից:  Նրա տրանսֆերային արժեքը կազմել է  20 մլն եվրո:

«Այստեղ ամեն ինչ շատ լավ է: Հիմա մենք ակտիվորեն պատրաստվում ենք նոր խաղաշրջանին, հաճույք ստանալով յուրաքանչյուր մարզումից: Կամաց-կամաց ես հարմարվում եմ իմ նոր գործընկերներին և մենք սկսում ենք միմյանց հասկանալ: Ես պատրաստ եմ անել այն ամենը, ինչ կասի մարզիչը:

 Չավի՞ն: Նա ֆենոմենալ խաղացող է: Ես շատ ուրախ են, որ ես նրա կողքին մարզվում եմ: Երբ  դու խաղում ես այդպիսի ֆուտբոլային հանճարի կողքին, ապա փորձում են գոնե փոքր-ինչ նրան նմանվել, նրանից սովորել՝ այն ինչ հնարավոր է:

Մարզումները Բարսելոնայում, ինձ հիշեցնում են իմ աշխատանքը Սևիլյայում: Միայն, թե այստեղ ամեն ինչ  ավելի հետաքրքիր է և պահանջներն էլ շատ են»,- AS-ի հետ ունեցած հարցազրույցում ասել է Ռակիտիչը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ. 8 զինծառայողները զոհվել են երեք օր տևած մարտերի ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է’