‘Ռակիտիչ. «Ցանկանում եմ երկար տարիներ խաղալ «Բարսելոնայում»»’

748

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ցանկանում է հնարավորինս երկար հանդես գալ կատալոնական թիմում: 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը:

«Ցանկանում եմ երկար տարիներ խաղալ «Բարսելոնայում»: Զգում եմ, որ ամենաշատը ցանկանում եմ այս ուղիով ընթանալ: Նաև համոզված եմ, որ կարող եմ շատ բան տալ թիմին»,-Ռակիտիչի խոսքը մեջբերել է խորվաթական «Sportske Novosti» պարբերականը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իվան Ռակիտիչը մասնակցել է 22 խաղի, խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Այժմ մենք որևէ առնչություն չունենք եվրագավաթային ուղեգրերի համար նախատեսված տեղերի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդոյի, Զիդանի, Ռոնալդինյոյի լավագույն գոլերն ու հնարքները (տեսանյութ)’