‘Ռամիրես. Ինքս եմ լսել, թե ինչպես է Կլատենբուրգը Օբի Միկելին անվանել «կապիկ»’

821

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը պատմել է, որ լսել է, թե ինչպես է իր թիմակից Ջոն Օբի Միկելին Անգլիայի առաջնության 9-րդ տուրի  «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ժամանակ մրցավար Մարկ Կլատենբուրգը վիրավորել:

«Ես լսել եմ, թե ինչպես Կլատենբուրգը Օբի Միկելին ասաց. «Ձայնդ կտրի, կապիկ»,- Ռամիրեսի խոսքն է մեջբերում The Times-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից նախաձեռնված հետաքննության արդյունքում Կլատենբուրգի հանդեպ բոլոր մեղադրանքները հանվել են, իսկ նախօրեին «Չելսին» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե որեւէ պահանջ Կլատենբուրգի հանդեպ չունի:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսգրանիցայի» ղեկավարին ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. «Առաջին հերթին՝ պետք է վերադարձվեն ադրբեջանական հողերը» ‘