‘Ռամոսը մերժել է «Ռեալի» առաջին առաջարկը’

943

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մերժել է ակումբի ղեկավարության` պայմանագիրը երկարաձգելու առաջին առաջարկը:

Cuatroի հաղորդմամբ` Ռամոսին չի բավարարում ղեկավարության առաջարկած աշխատավարձը: Աղբյուրի հաղորդած տեղելատվության համաձայն` Սերխիո Ռամոսը չի ցանկանում Իկեր Կասիլյասից (տարեկան 6 մլն եվրո), Քարիմ Բենզեմայից (տարեկան 8 մլն եվրո), Գարեթ Բեյլից (տարեկան 11 մլն եվրո) և Քրիստիանո Ռոնալդուից (տարեկան 17 մլն եվրո) քիչ վարձատրություն ստանալ:

Այս հարցի շուրջ այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 22-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 470.0 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘USAID-FED. ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում Հայաստանն ունի արմատական բարեփոխումների կարիք’