‘Ռամոսը Պիկեից «Ռեալի» նկատմամբ հարգանք է պահանջել’

1115

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը անդրադարձել է «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի կողմից «Արքայական ակումբի» հասցեին պարբերաբար հնչեցվող ծաղրական մեկնաբանություններին և նրան կոչ արել պատշաճ վերաբերմունք ցուցաբերել իր թիմի նկատմամբ։ 

Վերջերս Պիկեն ծաղրական գրառում էր կատարել՝ կապված կիսապաշտպան Դենիս Չերիշևին հայտավորելու պատճառով «Ռեալի»՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունից հեռացման հետ, իսկ հետո վիրավորական արտահայտություն էր հասցեագրել Ալվարո Արբելոային։

-Միակ բանը, որ կարող եմ ասել Պիկեին որպես «Ռեալի» ավագ, այն է, որ նա հարգանք ցուցաբերի «Ռեալի» և իր գործընկերների նկատմամբ։ Անհարգալից վերաբերմունքի նման դրսևորումեները փչացնում են մթնոլորտը։ Վերջին տարիներին մենք ունեցել ենք հարգանքի արժանի այնպիսի օրինակների, ինչպիսիք են Պույոլը, Չավին, Ռաուլն ու Կասիլյասը։ Մենք բոլորս պետք է սովորենք նրանցից ու խուսափենք անհարկի հիմարություններից,-ասել է Ռամոսը «Marca»-ի փոխանցմամբ։

Հավելենք՝ Իսպանիայի ընթացիկ առաջնության 15-րդ տուրից հետո «Էսպանյոլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 17 միավոր:

Նախորդ հոդվածը‘«Էսպանյոլը» նոր գլխավոր մարզիչ ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Հանդիպումներից առաջ սերիալ եմ դիտում»’