‘Ռամոսը ցանկանում է հեռանալ «Ռեալից» 35 մլն եվրո պարտքի պատճառով’

624

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մտադիր է լքել «Արքայական ակումբը» ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին գրում է sport-express.ru-ն։

Ըստ աղբյուրի՝ նա ցանկանում է բարելավվել իր ֆինանսական վիճակը չինական ակումբներից մեկի հետ շահութաբեր պայմանագրի կնքման շնորհիվ:

Sport.es-ի փոխանցմամբ, իսպանացին 35 միլիոն եվրոյի վարկ է վերցրել  Banco Santander բանկից։ Այժմ բանկը ցանկանում է հետ ստանալ իր վարկը։ 33-ամյա ֆուտբոլիստը Մադրիդում հողատարածք է ձեռք է բերել, որպեսզի այնտեղ բնակելի տներ կառուցի, սակայն քաղաքային իշխանությունները հավանություն չեն տվել նրա նախագծին։ Այդ իսկ պատճառով նա չի կարողացել վարկը վերադարձնի։

Այժմ Ռամոսը պարտքը մարելու համար բանակցություններ է վարում Banco Santander բանկի հետ։ Կա տարբերակ, որ նա կվերադարձնի ձեռք բերված հողերը: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը նախընտրում է ինքը վճարի պարտատերերին՝ գումար վաստակելով Չինաստանում։

Նախորդ հոդվածը‘Համանախագահները առաջարկներ են ներկայացրել հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը’