‘Ռամոս. Էնրիկեն մեծ հարգանքի է արժանի’

1011

Իսպանիայի ազգային ընտրանու ավագն իր հարգանքն է արտահայտել մարզիչ Լուիս Էնրիկեին, ով 11 ամիս հավաքականը մարզելուց հետո հրաժարական տվեց:

Հիշեցնենք, որ Էնրիկեն փոխարինեց Ֆերնանդո Յերոյին Իսպանիայի ընտրանու ղեկին՝ կնքելով երկու տարվա պայմանագիր, բայց արդեն գարնանը պարզ էր, որ ինչ-որ բան այն չէ: Մարտից Էնրիկեն հավաքականի աշխատանքը հանձնեց իր օգնական Ռոբերտո Մորենոյին ընտանեկան խնդիրների պատճառով: Իսկ արդեն այսօր պաշտոնապես հրաժարական տվեց:

— Ողջ թիմը ցանկանում էր, որ Լուիս Էնրիկեն շարունակեր աշխատել հավաքականում, բայց ընտանեկան հարաբերությունները թույլ չեն տալիս նրան բավականաչափ ժամանակ հատկացնել թիմին: Էնրիկեն ուժեղ մարտավար է, որը միայն հարգանքի է արժանի: Ողջ թիմի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում իր կատարած աշխատանքի համար: Դա պարզապես հիանալի էր,- հայտարարել է Սերխիո Ռամոսը:

Նախորդ հոդվածը‘AS. Կեյլոր Նավասը նոր թիմ է գտել’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Կդառնա՞ Հրայր Թովմասյանը «Սասնա ծուռ»’