‘Ռամոս. «Հետ ենք նայում միայն մեր սխալներն ուղղելու եւ ուժեր հավաքելու համար»’

955

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռաոմսը նշել է, որ իր թիմակիցները պետք է օգտագործեն անցյալի փորձը, որպեսզի ապագայում ավելի ուժեղ դառնան:

«Մենք հետ ենք նայում միայն մեր սխալներն ուղղելու եւ ուժեր հավաքելու համար, որպեսզի վաղն ավելի ուժեղ լինենք»,_ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը գրել է թվիթերի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալը» սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվեց «Բարսելոնային»: Դրանից հետո իսպանական լրատվամիջողները գրում էին, որ, հավանաբար, թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից: Շատերը, որպես նրան փողարինող, տեսնում էին «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բայերը» ոչ-ոքի խաղաց «ԲԱՏԷ»-ի հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Էնրիկե. «Ֆուտբոլիստը պետք է անի այն, ինչ կարողանում է»’