Ռայան Գիգզը հեռացավ Ուելսի հավաքականից

276

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզը հայտարարեց Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է Sky Sports-ը։

Ռայան Գիգզը 2020թ․ նոյեմբերին մեղադրվել էր նախկին ընկերուհու վրա հարձակվելու մեջ։ Շուտով սկսվելու է այդ գործով դատավարությունը։ Գիգզը չի ցանկացել աշխարհի առաջնությունից առաջ որեւէ բացասական ազդեցություն ունենալ հավաքականի վրա։ 1958 թվականից հետո առաջին անգամ է Ուելսի թիմը նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Ռայան Գիգզի դեմ մեղադրանքներից հետո նրան 2020 թվականից փոխարինել էր գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբ Փեյջը։

Նախորդ հոդվածը«Ինտերի» տնօրեն․ Պայմանագիր ենք կնքել Մխիթարյանի հետ
Հաջորդ հոդվածըATP. Լավագույն տասնյակում 1 փոփոխություն, Ֆեդերերը նահանջել է 96-րդ տեղ