‘Ռայոլա. ««Լիվերպուլում» Բալոտելին ավելի լավ ֆուտբոլիստ է դառնում»’

876

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ իտալացի ֆուտբոլիստն առաջընթաց է գրանցել` տեղափոխվել անգլիական ակումբ:

«Այժմ Բալոտելիի համար շատ հետաքրքիր շրջան է: Նա աշխատում է մի մարզչի ղեկավարությամբ, ով իրենից պահանջում է այն, ինչ նախկինում ոչ ոք չի պահանջել: Խոսքը հատկապես առանց գնդակի վազքային վարժությունների մասին է: Դա նպաստում է նրա առաջընթացին, Մարիոն ավելի լավ ֆուտբոլիստ է դառնում: Բալոտելին հպարտանում է «Լիվերպուլով», նա անտարբեր չէ թիմի նկատմամբ, ինչը շատ կարևոր է»,-Ռայոլայի խոսքը մեջբերված է «RMC Sport»-ից:

Նշենք, որ Բալոտելին մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 13 խաղի և խփել է միայն 1 գոլ:

Նախորդ հոդվածը‘Ռոջերս. «Զգում եմ` կարող ենք պայքարել տիտղոսի համար»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին, Կառլոսը, Կական` Ռոնալդինյոյի խորհրդանշական հավաքականում’