‘Ռայոլա. «Պոգբան կգերազանցի Ռոնալդուի ռեկորդային արժեքը»’

758

«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ իր հաճախորդի արժեքը 90 մլն եվրոյից ավելին է:

«Իրատեսորեն, միայն վեց ակումբ կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել նրան՝ «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Բավարիա»-ն և «ՊՍԺ»-ն:

Եթե այս ամառ հարմար պահ լինի, մենք կհեռանանք: Հակառակ դեպքում նա կմնա «Յուվենտուս»-ում:

Նրա տրանսֆերն ինքնանպատակ չէ: Մենք ոչ մի տեղ չենք շտապում: Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Պոգբան կգերազանցի Ռոնալդուի ռեկորդային արժեքը, ով «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Ռեալ» տեղափոխվեց 94 մլն եվրոյի դիմաց»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում TF1-ը:   

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով’