‘«Ռայո Վալյեկանոն» հետաքրքրված է Օզբիլիսի ծառայություններով’

1352

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում: 

«ТАСС» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է վարձակալական հիմունքներով ձեռք բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

««Ռայոն» Օզբիլիսի վարձակալության վերաբերյալ առաջարկ է արել «Սպարտակին», բայց այս պահին կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են»,-հաղորդում է «ТАСС»-ը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Օզբիլիսը, ում՝ մոսկովյան ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը, տարեկան 1.5 մլն եվրո աշխատավարձ է ստանում:

Ավելի վաղ «ТАСС»-ը հաղորդել էր, որ Օզբիլիսն առաջարկներ ունի նաև ԱՄՆից և ՀոլանդիայիցԸնթացիկ մրցաշրջանում Արազ Օզբիլիսը մոսկովյան թիմի կազմում մասնակցել է ընդամենը 9 խաղի, խփել է 1 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի «Սպարտակի» առաջին հավաքին’
Հաջորդ հոդվածը‘«Սելտա» – «Ատլետիկո Մադրիդ»֙ 0:2 (տեսանյութ)’