‘Ռանիերին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Նանտից»’

1506

«Նանտի» սեփականատեր Վալդեմեր Կիտան հայտնել է, որ Կլաուդիո Ռանիերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից.

«Ոչինչ չես թաքցնի: Երեկ երեկոյան մենք հանդիպեցինք հովանավորների հետ, Կլաուդիոն բոլորին շնորհակալություն հայտնեց: Մենք ևս պետք է շնորհակալ լինենք կատարված աշխատանքի համար:Այն միշտ չէ, որ հեշտ է եղել»,- նշել է Կիտան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետը տարաձայնություններ է ունեցել ակումբի ղեկավարության հետ և մարզչի ու սեփականատիրոջ միջև հարաբերությունները լարված են:

Ռանիերին, հիշենցենք, 2017 թվականի հունիսին է դարձել «Նանտի» գլխավոր մարզիչը: Իտալացի մարզչի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Տեր-Գուլանյան. Նա փայլուն քաղաքապետ է, 6 երեխա ունի’
Հաջորդ հոդվածը‘Խերսոնի դատարանը «РИА Новости-Украина»-ի գլխավոր խմբագրին երկամսյա կալանք է նշանակել’