‘Ռանիերի. «Կարծում եմ` Ռոբերտ Դե Նիրոն լավ կմարմնավորի ինձ Վարդիի մասին ֆիլմում»’

1635

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարծիք է հայտնել, որ հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարող է թիմի հարձակվող Ջեյմի Վարդիի մասին ֆիլմում մարմնավորել իրեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիննի Ջոնսը կխաղա «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնի դերը: Ջեյմի Վարդիին կարող է մարմնավորել One Direction-ի սոլիստ Լուի Թոմլինսոնը:

«Ես ինչ-որ բան լսել եմ այդ մասին: Իսկ ինչո՞ւ ոչ: Կարծում եմ` Դե Նիրոն կկարողանա: Նա ֆանտաստիկ դերասան է», — Ռանիերիի խոսքերն է մեջբերում Sun-ը:

«Լեսթերը» հավակնում է այս մրցաշրջանում նվաճել ԱՊԼ-ի չեմպինությունը: Մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին» գերազանցելով 7 միավորով: 

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչն անձնական ռեկորդ սահմանեց մրցաշրջանում խփած գոլերի քանակով’
Հաջորդ հոդվածը‘Չավի. ««Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է»’